Անցնել բովանդակությանը
Տոմս եք գնե՞լ։ Անցեք տոմսերի գնորդների օգնության բաժին

Մեդիայի խորհուրդներ

Esora-ում ամեն ինչի համար բավական է ընդամենը երեք չափ։ Տրամադրեք ձեր մեդիան այս չափերով, և այն ամենուր ճիշտ կերևա՝ լրահոսում, որոնման մեջ, միջոցառման էջերում և փառատոնային բաններներում՝

Մեդիա Համամասնություն Չափ Ձևաչափ
Միջոցառման նկարներ 4:5 կամ 3:4 (ուղղաձիգ) 1200 px կամ ավելի լայն JPEG, PNG կամ WebP · մինչև 10 ՄԲ
Միջոցառման տեսանյութեր 9:16 (ռիլ) կամ 4:5 1080 × 1920 px (ռիլի արտահանման սովորական չափը) · 10–30 վայրկյան MP4, MOV կամ WebM · մինչև 400 ՄԲ
Փառատոնի հիմնական նկար (key art) 2:1 (հորիզոնական) 2400 × 1200 px կամ ավելի մեծ JPEG, PNG կամ WebP

Միջոցառման նկարներ

«Միջոցառման նկարներ» բաժինը

Միջոցառման քարտերը՝ լրահոսում, որոնման մեջ և կատեգորիաների շարքերում, միշտ ցույց են տալիս ձեր շապիկ (cover) նկարի կենտրոնից արված 4:5 կտրվածքը։ 4:5 կամ Instagram-ի հրապարակման նման 3:4 համամասնությամբ պատրաստված պաստառն այդ կտրվածքում գրեթե ոչինչ չի կորցնում, ուստի ավելացվում է ճիշտ այնպես, ինչպես պատրաստել եք, իսկ միջոցառման էջում ցուցադրվում է ամբողջությամբ։

  • Ցանկացած համամասնություն ընդունվում է — ոչինչ չի մերժվում ու չի ձգվում։ Երբ ավելացնում եք այլ համամասնությամբ լուսանկար, օրինակ՝ քառակուսի կամ լայն հորիզոնական, Esora-ն առաջարկում է կտրել այն 4:5 համամասնությամբ, կամ կարող եք թողնել այն ամբողջական։ Միջոցառման էջում նկարը միշտ ցուցադրվում է ամբողջությամբ, իսկ քարտերի վրա կենտրոնից կտրվում է 4:5 համամասնությամբ, ուստի լայն, հորիզոնական նկարն այնտեղ կորցնում է իր ձախ ու աջ եզրերը։
  • Վերբեռնեք ամենաբարձր լուծաչափով տարբերակը — Esora-ն ավտոմատ ստեղծում է օպտիմիզացված չափեր ամեն էկրանի համար, բայց երբեք չի մեծացնում նկարը, ուստի մոտ 1200 px-ից նեղ նկարները մեծ էկրաններին կերևան մշուշոտ։

Միջոցառման տեսանյութեր

«Միջոցառման տեսանյութեր» բաժինը

Սոցիալական ցանցերի համար արդեն պատրաստած ձեր ռիլը հարմար է նաև Esora-ի համար։ Վերբեռնեք արտահանված 9:16 տարբերակն ինչպես կա — այլ համամասնությամբ նորից մոնտաժելու կարիք չկա։

  • Սահմանափակվեք 10–30 վայրկյանով։ Մարդիկ մի քանի վայրկյանում են որոշում՝ միջոցառումն իրենց հետաքրքիր է, թե ոչ։ Սկսեք ամենատպավորիչ պահից և հենց սկզբում ցույց տվեք վայրը, հանդիսատեսին կամ ելույթ ունեցողին։ Երկար տեսանյութը վերբեռնելիս ժամանակ չեք կորցնի, բայց առաջին կես րոպեից հետո գրեթե ոչ ոք չի շարունակի դիտել։
  • Հիմնական ասելիքը փոխանցեք նաև առանց ձայնի։ Տեսանյութերը միանում են ավտոմատ՝ առանց ձայնի, իսկ ձայնը միացնելու համար դիտողը հպվում է տեսանյութին։ Ասելիքը մի փոխանցեք միայն կադրից դուրս հնչող խոսքով կամ ձայնային ազդանշանով։
  • Գործողությունն ու տեքստը պահեք կադրի կենտրոնում։ Որոշ էկրանների վրա 9:16 տեսանյութի վերևն ու ներքևը կտրվում են՝ ստանալով 4:5 համամասնություն, ինչպես սոցիալական ցանցերի լրահոսում ցուցադրվող ռիլերի դեպքում։ Վերին կամ ստորին եզրին մոտ ամեն ինչ կարող է կադրից դուրս մնալ։
  • Վերբեռնեք արտահանված տարբերակն ամբողջական որակով։ Esora-ն սեղմում է տեսանյութը՝ հարմարեցնելով տարբեր էկրաններին, ուստի նախապես ֆայլի չափը փոքրացնելու կարիք չկա։ Հեռախոսով նկարած և խմբագրիչից արտահանած տեսանյութերը վերբեռնեք ինչպես կան։

Տեսանյութերի համար նախադիտման էսքիզը ստեղծվում է ավտոմատ — առանձին վերբեռնելու կարիք չկա։ Վեբում 9:16 տեսանյութը ցուցադրվում է ամբողջությամբ, իսկ հավելվածում զբաղեցնում է նույն չափի շրջանակը, ինչ ձեր շապիկ (cover) նկարը։

Փառատոնի հիմնական նկար

«Փառատոնի հիմնական նկար» բաժինը

Փառատոներն Esora-ում ստանում են առանձին, բրենդավորված էջ՝ մեծ բաններով վեբում, հավելվածում և գլխավոր լրահոսում — բոլորը կտրվում են այս մեկ նկարից։ Փառատոնի էջերը կարգավորվում են Esora-ի թիմի հետ միասին. գրեք մեզ սկսելու համար։

  • Փառատոնի անունն ու ամսաթվերը մի ներառեք հենց նկարի մեջ։ Esora-ն դրանք վրադրում է ավտոմատ, ուստի նկարում արդեն գրված տեքստը կերևա երկու անգամ։
  • Հիմնական օբյեկտը պահեք կենտրոնում, վերին երկու երրորդում։ Տարբեր էկրանների վրա բանները մի փոքր տարբեր է կտրվում, իսկ ներքևի հատվածը մգեցվում է վրադրված տեքստի հետևում։
  • Եթե ձեր հիմնական նկարը կա միայն այլ չափերով, ուղարկեք ամենաբարձր լուծաչափով տարբերակը, ու մենք միասին կպատրաստենք անհրաժեշտ կտրվածքները։