Միջոցառման կարգավիճակը։ Սևագիր, Լրահոսում, Ձեր էջում, Առանձնացված
Ձեր ցանկում յուրաքանչյուր միջոցառման կողքին նշված է մեկ կարգավիճակ։ Այն ցույց է տալիս, թե ով կարող է տվյալ պահին գտնել միջոցառումը Esora-ում։
Կարգավիճակները
«Կարգավիճակները» բաժինը- Սևագիր — միջոցառումը տեսնում եք միայն Դուք և Ձեր թիմը։ Քանի դեռ չեք հրապարակել, այն ուրիշներին հասանելի չէ։
- Չհրապարակված — միջոցառումը հանրությանը հասանելի չէ, և դրա բոլոր ամսաթվերն արդեն անցել են։
- Լրահոսում — միջոցառումը հրապարակված է և երևում է Esora-ի լրահոսում, որոնման արդյունքներում և Ձեր էջում։
- Ձեր էջում — միջոցառումը հրապարակված է, բայց հասանելի է միայն Ձեր էջում և իր հղումով․ գլխավոր լրահոսում այն չի երևում։
- Առանձնացված — միջոցառումը հրապարակված է, և Esora-ի թիմն այն հատուկ ընտրել է՝ լրահոսում ավելի տեսանելի դարձնելու համար։
Ով է որոշում
«Ով է որոշում» բաժինըՄիջոցառումը հրապարակել, թե ոչ՝ որոշում եք Դուք։ Իսկ թե որտեղ է այն երևում հրապարակվելուց հետո՝ Լրահոսում, Ձեր էջում, թե Առանձնացված, որոշում է Esora-ի թիմը։ Առանձնացվում են այն միջոցառումները, որոնց էջերը լավ են պատրաստված՝ լավ շապիկով, ճշգրիտ ամսաթվերով և բոլոր երեք լեզուներով լրացված մանրամասներով։